Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Անգլիկան եկեղեցու պետ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսի հրավերով մեկնեց Մեծ Բրիտանիա։ Պաշտոնական այցի ավարտին Վեհափառ հայրապետը նաեւ անդրանիկ հովվապետական այց կկատարի Անգլիայի հայոց թեմ։ Ինչպես հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, հունիսի 10-14-ը Հայրապետը կհյուրընկալվի Անգլիկան եկեղեցու վարչական կենտրոնում՝ Լամբեթի պալատում։ Հունիսի 11-ին Նորին Սրբությունը հանդիպում կունենա Քենթրբերիի արքեպիսկոպոսի հետ, ապա Բուկինգհեմյան պալատում կհանդիպի Անգլիայի թագուհի Նորին Մեծություն Էլիզաբեթ Երկրորդի հետ։ Անգլիկան եկեղեցի պաշտոնական այցի ընթացքում Հայրապետը կհյուրընկալվի Նիկիական ակումբում, կայցելի Սբ. Էդվարդի եւ 20-րդ դարի նահատակների դամբարան, կլինի Սբ. Մարիամի աբբայությունում եւ Քենթրբերիի Արքայական դպրոցում։ Նորին Սրբությունը կմասնակցի նաեւ եկեղեցական արարողությունների, իսկ հունիսի 13-ին կքարոզի Քենթրբերիի Մայր տաճարում։ Նախատեսվում է նաեւ Հայոց Հայրապետի այցը Հույն ուղղափառ եկեղեցու Թյատերիայի եւ Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոս Գրեգորիոսին, ինչպես նաեւ հանդիպում Արեւելյան ուղղափառ եկեղեցիների խորհրդի հետ։ Հունիսի 14-18-ը Հայրապետն իր օրհնաբեր այցը կտա Անգլիայի հավատավոր հայոց հոտին։ Նորին Սրբությունը կայցելի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի, կմասնակցի Սբ. պատարագի՝ Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում։ Այս օրերին Վեհափառ Հայրապետը կհանդիպի նաեւ Մանչեսթրի հայ համայնքի հետ։ Հայոց Հայրապետին ուղեկցում են Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը՝ իբրև գավազանակիր եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները