Ավարտվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը üինլանդիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց Կաթողիկոսը, ավարտելով պաշտոնական այցը üինլանդիա, վերադարձավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին։ Հայրապետական պատվիրակությունը üինլանդիա էր մեկնել Ավետարանական Լյութերական Եկեղեցու պետ, üինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի հրավերով։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի, ինչպես եւ üինլանդիայի Ուղղափառ եկեղեցու պետ արքեպիսկոպոս Լեոյի հետ հանդիպումների ընթացքում եկեղեցապետերը հաստատել են միջեկեղեցական կապերի կարեւորությունը: Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի ոչ միայն հոգեւոր պետերի, այլեւ եկեղեցապատկան հաստատությունների միջեւ: Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել նաեւ üինլանդիայի վարչապետ Մատտի Վանհանեի հետ։ Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է դարասկզբին հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգությանը, եւ իր ափսոսանքն է հայտնել, որ տակավին կան պետություններ, որոնք պաշտոնապես չեն դատապարտել հայոց ցեղասպանությունը, որ մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործություններից մեկն էր: Հնգօրյա ուղեւորության ընթացքում Հայ եկեղեցու պատվիրակությունն այցելել է նաեւ üինլանդիայի Աստվածաշնչային ընկերություն, հանդիպել Հելսինկիի պետական համալսարանի Աստվածաբանության ýակուլտետի տնօրինության հետ, ծանոթացել ýակուլտետի գիտական կենտրոններում տարվող աշխատանքներին: Հայրապետին եւ նրան ուղեկից պատվիրակությանը հյուրընկալել են նաեւ üիննական երկու եկեղեցիների բարեսիրական կազմակերպությունները: Վեհափառ Հայրապետը հանդիպել եւ իր օրհնությունն է բաշխել նաեւ ýինլանդաբնակ սակավաթիվ հայորդիներին: Այցի ավարտին Տուրկուի եկեղեցում երկու եկեղեցիների պետերը համատեղ աղոթք են բարձրացրել խաղաղության, ժողովուրդների բարեկամության, երկու հանրապետությունների համագործակցության, առաջընթացի եւ բարեկեցիկ կյանքի համար: üինլանդիա այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանը, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը, գավազանակիր Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը: Նորին Սրբության ուղեկիցների թվում էր նաեւ Դանիայում, üինլանդիայում եւ Նորվեգիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները