Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Գրողների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունեց Գրողների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին: «Հայոց Եկեղեցին եւ հայ գրականությունը սերտորեն կապված են իրար: Ուրախ ենք արձանագրելու այն սերտ համագործակցության մասին, որ առկա է մեր մտավորականների եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեւե,-ողջունելով հյուրերին՝ նշել Է Վեհափառ Հայրապետը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ու օրհնությունները փոխանցելով գրողներին` կարեւորել Է հայ գրի և գրականության մշակների դերը հատկապես ազգապահպանման գործում: «Մեզ համար հաճելի է տեսնել, որ հայրենիքի եւ սփյուռքի մտավորականները համատեղ քննարկում են մեր ազգին ու հայրենիքին հուզուղ խնդիրներ եւ փորձում դրանց լուծման ուղիներ գտնել: Այսօր առավել եւս կարեւոր է ձեր դերը մատաղ սերնդի հայեցի կրթության եւ ազգապահպան հարցում: Ուստի Հայրապետիս աղոթքն է, որ զորացած հավատքով ու առավել նախանձախնդրությամբ լծվեք ձեր սուրբ առաքելության իրականացմանըե,-իր խոսքում ասել Է Վեհափառ Հայրապետը: Հանդիպման ընթացքում, ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը խոսելով ապագա ծրագրերի մասին` նույնպես անդրադարձել Է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ հարաբերություններին: Վերջում Հայոց Հայրապետը պատասխանել Է ներկաներին հուզող հարցերին: