Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել Է Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի անդրանիկ նիստի մասնակիցներին՝ աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հայազգի պատգամավորների ու այդ երկրների խորհրդարաններում Հայաստանի ԱԺ-ի հետ բարեկամության պատգամավորական խմբերում ընդգրկված ներկայացուցիչների։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով խորհրդականների այցը Մայր Աթոռ Սբ Էջմիածին` Նորին Սրբությունը կարեւորել Է տարբեր երկրների միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին իր նպաստը կբերի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ստեղծված Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը։ Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է խորհրդարանների եւ եկեղեցիների միջեւ սերտ հարաբերությունների ձեւավորման անհրաժեշտությանը։ Հանդիպման ավարտին ներկաները հարցումներ են ուղղել Վեհափառ Հայրապետին Հայ եկեղեցու գործունեության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում