Հասարակական

Առաջիկա օրերին հանրապետությունում կիշխի ամպամած եղանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Հունիսի 30-ին հուլիսի 1-ին եւ 2-ին (հիմնականում օրվա երկրորդ կեսին) սպասվում է ամպամած եղանակ, երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ից աստիճանաբար կբարձրանա: Ըստ հիդրոօդերեւութանական կանխատեսումների, նշված ժամանակահատվածում օդի միջին ջերմաստիճանը Շիրակում , Կոտայքում Գեղարքունիքում կտատանվի գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +16 +21, Լոռիում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +17 +22, Տավուշում գիշերը՝ +6+11 ցերեկը` +20 +25, Արածոտնի բարձրադիր շրջաններում գիշերը՝ 0+5 ցերեկը՝ +16 +21, ցածրադիր մասերում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25 +30, Արարատյան դաշտում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25 +30, Վայոց Ձորում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +21 +30, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +30 եւ նախալեռներում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +17 +22 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` բարձր (ինդեքսը` 9 ( 10) , իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 65-70 տոկոսի սահմաններում: Երեւանում հունիսի 30-ին, հուլիսի 1-ին եւ 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրեւ: Ջերմաստիճանը գիշերը` +13 +15, ցերեկը՝ +27 +29 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 16 միկրոռենտգեն/ժամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում