Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել Է հարավամերիկյան հայ գաղութին այցելելու հրավերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ© Վեհափառ Հայրապետը« ընդառաջելով Բուենոս Այրեսի Հայ առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության հրավերին, 2004թ. մայիսին առաջին անգամ հայրապետական այցելություն կկատարի հարավամերիկյան հայ գաղութ՝ հանդիպելով արգենտինահայ, բրազիլահայ եւ Ուրուգվայի հայ համայնքների հետ: Դիմելով ՆՍՕՏՏ Գարեգին Բ. կաթողիկոսին, վարչության նախագահ Արմեն Մեծատուրյանը մասնավորապես նշել Է, որ Վեհափառի ներկայությունը« հայրական խոսքն ու հոգեւոր շունչն անվարան հավատքի ու հայրենասիրութեան նոր թափ կներշնչեն համայնքի հավատացյալ զանգվածներին եւ «պիտի վերանորոգեն բոլորիս փարումը Ս©Էջմիածնինե։ Գարեգին Բ-ն ընդունել Է հրավերը՝ հղելով հայրապետական իր օրհնությունները: Կենտրոնական վարչությունից տեղեկացնում են, որ արդեն աշխատանքներ են տարվում՝ Վեհափառի այցելության հայտագիր պատրաստելու եւ այցելությունը պատշաճ կազմակերպելու համար: Նշվում Է, որ Վեհափառի այցի ընթացքում նախատեսվում Է հայկական հուշարձանի բացում Բուենոս Այրեսի Արմենիա հրապարակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում