Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Գեորգիուս Անտոնակոպուլոսին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: , Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ,գեներալ Գեորգիուս Անտոնակոպուլոսի ղեկավարած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հյուրին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանը: Ողջունելով Հունաստանի նախարարի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ Վեհափառ հայրապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հայ- հունական բարեկամական կապերն ամրապնդվում են տարբեր մարզերում, որոնք նպաստում են երկու երկրների զորացմանը: Նա կարևորել է նաև համագործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջև: «Եկեղեցին միշտ էլ հորդոր ու կոչ է ուղղելու իր զավակներին իր եղբայրների հետ միասին լինելու, որպեսզի թշնամիների կողմից նոր փորձություններ չներկայանան մեր ժողովրդին, և այդ վտանգների առջև մենք պետք է լինենք միասնական և եղբայրությամբ զորեղե,-նշեց Նորին Սրբությունը: Ի պատասխան Ամենայն հայոց յայրապետի՝ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ անդրաղառնալով երկու երկրների զինված ուժերի միջև առկա սերտ հարաբերություններին ու ապագա երկկողմ ծրագրերին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վարչակազմակերպչական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Արշեն աբղ. Սանոսյանը և բարձրաստիճան զինվորականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում