Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատվոգիր հանձնեց Մաքսիմ Հակոբյանին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օգոստոսի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանուն «Մատենադարանի բարեկամներե բարեգործական հիմնադրամի պատվոգիր է հանձնել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիսավոր արարողության ընթացքում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանը ներկայացրել է «Մատենադարանի բարեկամներե բարեգործական հիմնադրամի առաքելությունը, անդրադարձել Մատենադարանի աշխատանքներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, ինչպես նաեւ Մաքսիմ Հակոբյանի աջակցությանը: Բարձր գնահատելով բարերարի ազգաշեն և եկեղեցանպաստ գործունեությունը՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքում նշել է. «Մեզ համար հոգևոր տաճարի խորհուրդ ունի Մատենադարանը, որտեղ պահվում են մեր հայրերի աղոթքներով ստեղծված մատյաններն ու հոգևոր արժեքները: ...Մատենադարանը հարստությունն է ազգի: Յուրաքանչյուր ներդրում Մատենադարանի առաքելության մեջ, նրա գիտական աշխատանքների զարգացման գործում, նշանակում է՝ մասնակցություն ունենալ ազգային կյանքի կերտմանըե: Մ.Հակոբյանը դեռևս 2002թ. հոկտեմբերին իր նվիրական եկեղեցաշեն գործունեության համար արժանացել էր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բարձրագույն «Սբ. Գրիգոր Լուսավորիչե պատվո շքանշանի:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները