Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ի սենատորների և կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հրավերով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի սենատորների և կոնգրեսականների աշխատակազմի ինն ազդեցիկ ներկայացուցիչների պատվիրակությանը, որին ուղեկցում էին ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և ԱՀՀ-ի Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Ռոբ Մոշերը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին Ս. Աստվածածնի վերափոխման տոնին` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել նրանց և ի դեմս նրանց բոլոր այն անձանց, ովքեր իրենց զորակցությունն են բերում հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Անդրադառնալով արցախյան ազատամարտին` Նորին Սրբությունը նշել է. «Մենք հավատում ենք, որ ղարաբաղյան խնդիրը ևս իր արդար լուծումը պիտի գտնի, և մեր ժողովրդի զավակները պիտի ապրեն խաղաղության մեջ` կերտելով իրենց կյանքն իրենց հայրենի հողումե: Ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու գործունեությունը` Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձել է քրիստոնեական դաստիարակության, եկեղեցականների պատրաստության, եկեղեցաշինության ոլորտներում առկա խնդիրներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մշակութային, տնտեսական և տարածաշրջանին առնչվող հարցեր: Պատվիրակությունն այցելել է Գանձատուն ու Վեհարան և ներկա գտնվել պատարագին, որի ընթացքում տեղի Է ունեցել Խաղողօրհնեքի ամենամյա արարողությունը: Պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ականատես լինելու և առաջին աղբյուրից ծանոթանալու այն խնդիրներին, որոնց հայերը դիմագրավում են տարածաշրջանում: Նրանք ներկայացնում են թե’ Սենատի, թե’ Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովների, այդ թվում՝ հատկացումների, զինված ուժերի, արտաքին հարաբերությունների, միջազգային հարաբերությունների և միջոցների հանձնաժողովների` երկու կուսակցությունների առաջատար անդամներին: Նրանք ուղղակիորեն ներգրավված են կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում, որոնք անմիջական ներգործություն ունեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա: ԱՄՆ-ի կոնգրեսականների և սենատորների աշխատակազմի ներկայացուցիչների պատվիրակությունը նույն օրն այցելեց նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ: Հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի հուշակոթողին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատվիրակության հետ շրջեց թանգարանով՝ ներկայացնելով այն:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները