Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը ցավացական այց կատարեց

1 րոպեի ընթերցում

Քաղդեական եկեղեցու հոգևոր կենտրոն ԱՆԹԻԼԻԱՍ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երէկ երեկոյան Արամ Ա© կաթողիկոս` ընկերակցությամբ Լիբանանի հայոց առաջնորդ Գեղամ եպս© Խաչերյանի եւ միաբան հայրերի, պաշտոնական այցելություն է տվել Քաղդեաց եկեղեցու հոգեւոր կենտրոն, ցավակցություն հայտնել այդ եկեղեցու հոգեւոր եւ աշխարհական պատասխանատուներին՝ իրենց Պատրիարքի մահվան առիթով: Քաղդեացոց հոգեւոր պԵտը՝ Պիտաուիտը վախճանվել էր մի քանի շաբաթ առաջ, վայց Վեհափառ հայրապետը ներկա չի եղել հուղարկավորությանը, նրան ներկայացրել է Առաջնորդ սրբազանը: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, սույն այցելությունը առիթ է եղել նաև քննարկելու միջ-քրիստոնէական ու միջ-համայնքային գործակցությունը ամրապնդելու կարելիությունները Ի դեպ, Քաղդեական հիշյալ եկեղեցու հոգեւոր կենտրոնը գտնվում է Լիբանանի եւ Իրաքի մէջ, եւ Վեհափառ հայրապետը Լիբանանի իր առաջնորդության շրջանից սկսած եղբայրական սերտ հարաբերություններ է ունեցել հանգուցյալ պատրիարքի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում