Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի նախկին նախագահՀրաուիի հետ զրուցել է Լիբանանի ներքին եւ տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա կաթողիկոսը` ընկերակցությամբ Լիբանանի հայոց առաջնորդ Գեղամ եպս© Խաչերյանի եւ կենտրոնական վարչության ատենապետ Անդրե Թափուրյանի, այցելություն է տվել Լիբանանի Հանրապետության նախկին նախագահ Իլիաս Հրաուիին: Ըստ Անթիլիասի դիվանի լրատվության, սույն այցելության նպատակն էր ցավակցություն հայտնել նախկին նախագահին՝ իր եղբոր մահվան կապակցությամբ: Այցելությունը առիթ է եղել նաեւ զրուցելու Լիբանանի ներքին եւ ընդհանրապես տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ: Հանրապետության նախկին նախագահը տալով իր գնահատականը լիբանանահայությանը, միաժամանակ ընդգծել է Լիբանանի վերաշինության գործում նրա առավել ակտիվ մասնակցության կարևորությունը: Ինչպես նշվում է, նախկին նախագահը մի քանի շաբաթ առաջ այցելել է է Վեհափառ հայրապետին եւ ներկա է գտնվել Ատոմ Էգոյանի պարգեւատրման հանդիսությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում