Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Եթովպիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը Բիքýայայի վանքում ընդունել է Լիբանանում Եթովպիայի դեսպանին՝ երկրի եթովպական համայնքի հոգեւոր պետի ընկերակցությամբ: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից հայտնեցին, որ այցի նպատակն էր Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցել եթովպական համայնքի համար եկեղեցու եւ համայնքային կենտրոնի կառուցման ծրագրի շուրջ: Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ, մի քրիստոնյա լիբանանցի հողակտոր է նվիրել այս նպատակի համար: Բարերարը նույնպես ներկա էր հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են հողակտորի օրինականացման եւ կատարվելիք շինարարությանն առնչվող հարցեր: Վեհափառ Հայրապետն այսուհետեւ էլ իր աջակցությունն է խոստացել եկեղեցու ծրագրի իրագործմանը: Դեսպանը եւ եթովպական համայնքի հոգեւոր պետը Եթովպիայի պետության եւ եկեղեցու անունից շնորհակալություն են հայտնել Արամ Ա կաթողիկոսին: Շուրջ մեկ տարի առաջ Եթովպիայի պատրիարքը այցելել էր Անթիլիաս եւ խնդրել Վեհափառ Հայրապետին՝ անհրաժեշտ օգնություն ցույց տալ եթովպական համայնքին՝ որպես քույր եկեղեցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում