Հասարակական

ԵՀԽ գործադիր վարչության ժողովը նախագահել է Արամ Ա կաթողիկոսը

1 րոպեի ընթերցում

ԺՆԵՎ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:© Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Ժնևում, օգոստոսին 23-26-ը նախագահել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության ժողովը: 30 հոգուց բաղկացած այս կառույցը որոշումների իրականացմանը հետեւող մարմին է, որ հավաքվում է տարին երկու- երեք անգամ տարբեր առիթներով: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, այս հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՀԽ տարբեր կառույցների գործունեության հետ կապված խնդիրներ ու ծրագրեր, նաև տնտեսական ու այլ հարցեր: Վեահափառ Հայրապետը, որպես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ատենապետ թե՛ ժողովի բացմանն արտասանած իր խոսքում և թե՛ տարբեր հարցերի քննարկման ընթացքում եւ փակման խոսքում ընդգծել է ԵՀԽ-ի միասնականությունը, ամբողջականությունն ու կենսունակությունը պահելու անհրաժեշտութիւնը: Խորհուրդը պետք է հետապնդի այնպիսի նախանձախնդրություններ, ասել է Վեհափառը, որոնք եկեղեցու առաքելությունն ընկերության կյանքում դարձնեն ազդու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում