Արամ Ա կաթողիկոսը Ժնեւում հանդիպում է ունեցել Վատիկանի ներկայացուցիչների հետ
1 րոպեի ընթերցում
ԺՆԵՎ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Ժնեւի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Վատիկանի միջեկեղեցական հարաբերությունների բաժանմունքի երկու բարձրաստիճան պատասխանատուների հետ: Ներկա է եղել նաեւ ԵՀԽ-ի միջեկեղեցական կապերի բաժանմունքի պատասխանատու տկն Թենի Սիմոնյանը: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, Վատիկանի ներկայացուցիչները, որոնք Ժնեւում էին գտնվում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական վարչության ժողովին մասնակցելու համար, Վեհափառ Հայրապետին հետ լայնորեն քննարկել են ԵՀԽ-ի եւ Վատիկանի փոխհարաբերությունների ու գործակցության հետ կապված մի շարք հարցեր: