Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալուծվել է Արմավիրի թեմի Տ. Մաշտոց քահանա Իսայանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օգոստոսի 25-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Արմավիրի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Մաշտոց քհն. Իսայանին՝ Մկրտության խորհուրդն աղճատելու և հավաքական մկրտություններն արգելող Հայրապետական տնօրինությունը զանցառելու համար: Կարգալույծ արված հոգեւորականն այլեւս դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Հայկ Իսայան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում