Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարին ԱՆԹԻԼԻԱՍ,, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը օգոստոսի 5-ին Բիքýայայի վանքում ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, նախարարը Վեհափառ Հայրապետին ծանոթացրել է արդարադատության նախարարության ընդհանուր գործունեությանը, մի շարք նախաձեռնություններին ու ծրագրերին՝ ի խնդիր օրենքի եւ արդարության առավել ամրապնդման: Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ արդարությունը պետական կառույցի եւ հասարակության առողջության հիմքն է եւ հույս է հայտնել, որ Հայաստանում այս ուղղությամբ կատարվող աշխատանքները նոր թափով կշարունակվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում