Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է կոնգրեսական Ժոզեý Քրոուլիին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի, օգոստոսի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ժոզեý Քրոուլիին: Սա Ժ.Քրոուլիի անդրանիկ այցն էր Հայաստան և հայոց հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով կոնգրեսականի այցը Մայր Աթոռ՝ Ամենայն հայոց Հայրապետը նրան ծանոթացրել է Հայ Եկեղեցու պատմությանը և հարուստ հոգևոր դարավոր ժառանգությանը: Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել կոնգրեսական Քրոուլիին՝ հայկական տարբեր խնդիրների շուրջ նրա ծավալած գործունեության համար: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև հայոց պատմամշակութային և հոգևոր հուշարձանների պահպանության խնդրի մասին, մասնավորաբար, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կոնգրեսական Քրոուլիին հավաստիացրել է, որ այս այցը Հայաստան վերջինը չի լինի: Սբ էջմիածին այցելության ժամանակ կոնգրեսականին ուղեկցում էին իր աշխատակազմի ղեկավար Քրիսթոýեր Մաքքենըլը և վերլուծաբան Սարիկ Արմենյանը: