Շառլ Ազնավուրն այցելեց Գառնի եւ Գեղարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում գտնվելու օրերը մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրն անցկացնում Է պատմամշակութային վայրերին ծանոթանալով: Այսօր՝ իր ծննդյան 79-րդ տարեդարձի օրը, նա որդու ուղեկցությամբ եղավ Հայաստանի հանգայուն հեթանոսական տաճար Գառնում, ապա՝ Գեղարդում: Աշխարհահռչակ երգիչն առաջին անգամ Է լինում այս վայրերում, եւ ինչպես նշեց, շատ տպավորված Է: Ընդունելությունը ջերմ Էր, մարդիկ հատուկ հավաքվել Էին՝ նրան տեսնելու եւ շնորհավորելու ծննդյան օրվա կապակցությամբ: Հնագույն տաճարի մուտքի մոտ ազգային երգ ու երաժշտությամբ հյուրին դիմավորեցին «Տկզարե ազգային նվագարանների համույթը, իսկ տաճարի ներսում՝ Երեւանի կամերային երգչախումբը Կոմիտասի անզուգական ստեղծագործություների կատարմամբ ողջունեց նրան: Շառլ Ազնավուրն ունկնդրեց եւ ծափահարեց կատարողներին: Պատասխանելով լրագրողների՝ հայկական երաժշտության վերաբերյալ հարցին, նա նշեց, որ հայկական երաժշտությունը նաեւ իրենն Է, եւ չի կարող կարծիք հայտնել սեփական արվեստի մասին: Գեղարդում եւս ջերմությամբ ընդունեցին շանսոնիեյին: Նա լսեց եկեղեցու պատմությունը, մոմ վառեց, դիտեց քանդակները, լուսանկարեց: Երեկոյան, հայ արվեստագետների եւ հասարակական գործիչերի շրջանակում կնշվի հռչակավոր երգչի ծննդյան տոնը:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը