Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը շրջանավարտների օրհնության օրվա առիթով

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայեց Գարեգին Բ կաթողիկոսը շրջանավարտների օրհնության օրվա առիթով նրանց է հղել իր շնորհավորական ուղերձը: Նրանում ասված է. «Սիրելի շրջանավարտներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում ենք ձեզ և շնորհավորում Շրջանավարտ դառնալու առիթով։ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ, որ այսօր ավարտելով ուսումնառությունը դպրոցում, թևակոխում եք ձեր կյանքի մի նոր շրջան: Մեր հայրերի սուրբ հավատքով ոտք դրեք ձեր կյանքի նոր ճանապարհին, և այն կլուսավորի ձեր ուղին, ու ձեր քայլերը կլինեն հաստատուն ու անխոտոր։ Այն ամենը, որ ուսանել եք դպրոցում, այն գիտելիքներն ու արժեքները, որ ամբարել եք ձեր նվիրյալ ուսուցիչների ջանքերով, դարձրեք գործեր։ Գործեր, որ կրեն ավյունով լեցուն, ազնիվ ու շիտակ ձեր հոգու, ձեր հավատարմության, ձեր սիրո կնիքը` բարի պտուղներ բերելով մեր վերանկախացյալ Հայրենիքին, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն ու ժողովրդին։ Աղոթքն ու առ Աստված ապավինությունը ուղեկից դարձրեք ձեզ, և թող Տիրոջ օրհնությունը միշտ ձեզ հետ լինի և ի բարին կատարի աստվածհաճո ձեր բոլոր մտածումներն ու իղձերը։ Շնորհք, սէր եւ աստուածային սրբարար զօրութիւնն Յարուցեալ Տեառն մերոյ եղիցին ընդ ձեզ ամենեսեան. ամէնե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները