Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը մեկնեց Կրասնոյարսկ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կայոց կաթողիկոսը այսօր մեկնեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմ, ուր մայիսի 15-ին հանդիսապետելու է Կրասնոյարսկի առաջին հայկական Սբ. Սարգիս եկեղեցու օծման արարողությունը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, վեհափառ Հայրապետին ուղեկցում են Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Տ. Գեղարդ աբեղա Վահունին (իբրեւ գավազանակիր), ՀՀ ԳԱԱ նախագահ üադեյ Սարգսյանը եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում