Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Իրանի կրթության նախարարին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց Իրանի Հանրապետության կրթության նախարար Մուսթաýա Մոյինին՝ ՀՀ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում խոսվել է կրթական ասպարեզում երկու երկրների համագործակցության, ինչպես նաեւ հայ- իրանական դարավոր բարեկամության ու պատմամշակութային առնչությունների մասին։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ իրանահայությունը, շնորհիվ Իրանի բարյացակամ վերաբերմունքի, շարունակում է ապրել իր կրոնական- ազգային կյանքով։ Նորին Սրբությունը, իբրեւ ժողովուրդների բարեկամության ճշմարիտ արտահայտություն է նկատել Երեւանում Կապույտ մզկիթի գործունեությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում