Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ու Շենուդա Գ պատրիարքն այցելեցին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ Շենուդա Գ պատրիարքը մայիսի 3-ին այցելեցին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց: Նրանց դիմավորեց դպրանոցի տեսուչ Գարեգին աբղ. Հարությունյանը: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, դպրանոցի նորակառույց համալիրին ծանոթանալուց հետո, երկու հայրապետները, «Հրաշափառիե երգեցողության ներքո, մուտք են գործել Ս. Հակոբ եկեղեցի, որտեղ կատարվել է համատեղ աղոթք: Այնուհետև գեղարվեստական հայտագրով հանդես են եկել դպրանոցի սաները: Բարիգալստյան խոսքով հովվապետերին ողջունել է տեսուչ Հայր Սուրբը՝ անդրադառնալով Վազգենյան դպրանոցի առաքելությանը և այն մարտահրավերներին, որոնք ծառացած են այսօր հայ եկեղեցականի առջև: Հավարտ հանդիսության իր օրհնության խոսքն է ասել Ալեքսանդրիայի Պապ և Ս. Մարկոսի Աթոռի պատրիարք Շենուդա Գ-ն, որ մասնավորաբար անդրադարձել է եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը՝ պատգամելով, որ հոգևորականը ոչ միայն գիտությամբ, այլ նաև իր հոգևոր կյանքով օրինակ լինի իր հոտի համար՝ ամենքին առաջնորդելու դեպի Աստծո արքայություն: Այցի ավարտին դպրանոցի բակում կատարվել է նաև ծառատունկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում