Արամ Ա-ն Բեյրութում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Խաթամիի հետ
2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՄԱՅԻՍԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի «üինիսիաե հյուրանոցում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը այսօր հանդիպում է ունեցել երկօրյա այցով Լիբանանում գտնվող ԻԻՀ նախագահ Մոհամեդ Խաթամիի հետ: Ըստ որում, ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, հանդիպումը, որին ներկա են եղել նաև Իրանի փոխնախագահ Աբդահին, արտգործնախարար Խարազին, Լիբանանում Իրանի դեսպան Իդրիսի,նաև Լիբանանի հայոց առաջնորդ Գեղամ Եպս. Խաչերյանը, կայացել է Խաթամիի հրավերով: Վեհափառ հայրապետը` այլ հարցերի շարքում անդրադառնալով է նաև Իրանի հայ համայնքին, ասել է, որ այն պատմության մեջ իր արմատներն ունեցող, Իրանի մէջ մշակույթ կերտած, հոգեւոր կյանք կազմակերպած եւ Իրանի վերելքին իր գործոն մասնակցությունը բերած ու բերող համայնք է, որի նկատմամբ Իրանի պետությունը ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել բարյացակամութուն: Նախագահ Խաթամին իր հերթին բարձր գնահատանքով է խոսել Իրանի հայության մասին, ասելով, որ նրանք «մեր պարկեշտ եւ հանձնառու քաղաքացիներն են: Հայերը գործով ցույց են տվել իրենց ամուր կապվւածությունը Իրանի նկատմամբ եւ մենք պատրաստ ենք նույն ոգով ու մոտեցումով օգտակար լինել մեր հայ հայրենակիցներինե: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ավարտին, Վեհափառ հայրապետը նախագահ Խաթամիին է հանձնել Անթիլիասում տպագրված Նոր Ջուղայի ձեռագրերի հատորյակը, ասելով. որ դա ևս կենդանի մի վկայությունն է Իրանում հայ ժողովրդի ստեղծագործ գոյության ու դարաւոր ներկայության: Նախագահ Խաթամին Արամ Ա-ին հրավիրել է երկրորդ այցը կատարել Իրան: