Հասարակական

Ըստ Գարեգին Բ-ի, պետք Է հանդուրժողություն դրսեւորելով, օրինապահության գիտակացությամբ հարթել ազգային կյանքում տեղ գտած ամեն մի անցանկալի երեւույթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այսօր լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական մթնոլորտին, նշեց, որ, անշուշտ, ընտրական շրջանում որոշակի լարվածություն Է ձեւավորվել երկրի հասարակական կյանքում. «Եկեղեցին, բնականաբար, տեսնում Է իր տեղն ու դերը նման կացության ու իրավիճակի մեջ, ժողովրդին միաբանության կոչելու եւ համախմբման առաջնորդելու՝ ազգային շահերի, Հայոց պետականության զորացման ու ամրացման գործում: Այդ առաքելությունը պիտի իրականցնենք Քրիստոսի Ավետարանի սիրո վարդապետությունը հաստատելով մեր ժողովրդի զավակաց հոգիներից ներս, պիտի կարողանանք միմյանց նկատմամբ սեր տարածելով, հանդուրժողություն դրսեւորելով, արդարության նկատմամբ նախանձախնդիր լինելով, օրինապահության գիտակացությամբ հարթել ազգային կյանքում տեղ գտած ամեն մի անցանկալի երեւույթ եւ դրսեւորում: Սա Է մեր ճանապարհը դեպի զորեղ հայրենքե,- ասաց Վեհափառ հայրապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում