Հասարակական

Ձեռամբ Գարեգին Բ կաթողիկոսի կօծվի Լվովի 14-րդ դարի հայոց եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որ այս օրերին Կրասնոյարսկի հայկական եկեղեցու օծման առիթով գտնվում էր Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմում, երեկ մեկնել է Ուկրաինայի հայոց թեմ։ Այցի նպատակը, ինչպես հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, կրկին եկեղեցու օծումն է։ Մայիսի 18-ին ձեռամբ Հայոց Հայրապետի կվերաօծվի Լվովի Սբ. Աստվածածնի Վերափոխման եկեղեցին։ 14-րդ դարի հայկական այս եկեղեցին չէր գործում 1945թ. ի վեր եւ ծառայում էր իբրեւ սրբապատկերների պահեստ։ Եկեղեցին ամբողջությամբ Հայոց թեմին վերադարձվեց անցած տարվա դեկտեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում