Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ալեքսանդրիայի
1 րոպեի ընթերցում
Պապ Շենուդա Գ-ն ստորագրեցին համատեղ հայտարարություն ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեկ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի Աթոռի պատրիարք Շենուդա Գ-ն ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ մեկ անգամ եւս հաստատելով երկու եկեղեցիների եղբայրական սերը՝ հիմնված Սբ. Գրքի եւ Քրիստոսի Եկեղեցու Սրբազան Ավանդության վրա։ Երկու հայրապետները խրախուսում են Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ փոխհամագործակցությունը, նրանց ներգրավումը էկումենիկ շարժման մեջ, կարեւորում միասնական ջանքերը՝ ընդդեմ քրիստոնեական եկեղեցու առջեւ ծառացած ներկա մարտահրավերների։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայտարարության ստորագրումից հետո երկու հովվապետները Մայր Աթոռի միաբանության եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներից կազմված թափորով առաջնորդվեցին Մայր Տաճար։ Իջման Սբ. Սեղանի առջեւ տեղի ունեցավ հրաժեշտի արարողություն, աղոթք բարձրացվեց առ Աստված ի փառս երկու քույր եկեղեցիների շինության եւ առավել զորացման։ Ապա՝ Ամենայն հայոց Հայրապետը բարի ճանապարհ մաղթեց Ղպտի Եկեղեցու գահակալին: Մայիսի 5-ի վաղ առավոտյան Շենուդա Գ Պատրիարքը մեկնեց Հայաստանից: