Գարեգին Բ կաթողիկոսն ու Շենուդա Գ պատրիարքն այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 3-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ Շենուդա Գ պատրիարքն այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ նրանց դիմավորեց ակադեմիայի ղեկավարությունը՝ ԳԱԱ-ի նախագահ üադեյ Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, վերջինս երկու հովվապետերին մանրամասն ներկայացրել է ԳԱԱ-ի գործունեությունն ու ապագա ծրագրերը և այն սերտ կապերը, որ գոյություն ունեն Հայ Առաքելական եկեղեցու և ազգային ակադեմիայի միջև: Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը և գնահատանքն է հայտնել ԳԱԱ-ի ողջ անձնակազմին զորակցության և այն սիրո համար, որ մշտապես դրսևորվում է հանդեպ Առաքելական մեր եկեղեցին և նրա առաքելությունը: «Թեպետ ԳԱԱ-ն հիմնադրվել է խորհրդային տարիներին, սակայն առաջին իսկ պահից այս հաստատությունից ներս մշտապես առկա է եղել մեր հայրերի հավատքի սրբազան լույսը և հարգանքը հանդեպ Հայ եկեղեցինե, -ասել է Գարեգին Բ կաթողիկոսը: Շենուդա Գ պատրիարքն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ մեծապես կարևորելով ԳԱԱ-ի գործունեությունը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար: «Մենք պետք է ճանաչենք մեր ներքին գիտությունը, ինքներս մեզ, մեր միտքը, հոգին և ոգին: Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի գիտությունը, բայց պետք է ընկալենք նաև այն գիտությունը, որ գալիս է երկնքիցե, -նշել է Ս. Մարկոսի Աթոռի պատրիարքը: Ի նշան փոխադարձ սիրո և հարգանքի՝ Հայոց Հայրապետը ԳԱԱ-ին է նվիրել Ս. Էջմիածնի Ավետարանի նմանահանությունը: Քույր եկեղեցիների երկու հովվապետերը ԳԱԱ կատարած այցից հետո հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Հետմիջօրեին երկու հյարապետերն այցելել են Արաբկիրի հայորդյաց տանը գտնվող բարեգործական ճաշարան, որտեղ հանդիպել են տարեցների հետ, ինչպես նաև եղել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ս. Ներսես Մեծե բժշկական կենտրոնում:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ