Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը նախագահել է ԵՀԽ-ի դիվանի նիստերը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի օրերին Արամ Ա կաթողիկոսը Ժնևում նախագահել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի դիվանի նիստերը: Ըստ Անթիլիասի մամլո դիվանի հաղորդման, նիստերում այլևայլ հարցերի թվում քննարկվել են նաև ԵՀԽ տնտեսական կացությունը ներկա միջազգային տնտեսական դժվարությունների լույսի ներքո։ Հատուկ քննարկման նյութ է դարձելհետպատերազմյան Իրաքի իրավիճակի հարցը։ Նշվել է, որ իրաքյան պատերազմի օրերին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մարդասիրական լայն օժանդակութիյուն է ցուցաներել իրաքցի ժողովրդին։ Միջազգային հարցերի քննարկման շրջագծում ներկայացվել են նաեւ պաղեստին-իսրաելյան« Կոնգոյի« Սուդանի եւ Կիպրոսի քաղաքական խնդիրները« որոնց մոտիկից հետևում է ԵՀԽ-ն` իր հատուկ բաժանմունքներով։ Քննարկված կարեւոր հարցերից էր նաև ԵՀԽ հաջորդ Համաժողովի նախապատրաստական աշխատանքը։ Որոշվել է այն գումարել 2006-ի փետրվարին, Բրազիլիայի Պուերտո Ալլեգրե քաղաքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում