ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՄԱՅՐԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքն է հղել հայ կանանց Ավետման տոնի և մայրերի օրհնության օրվա առթիվ: «Ավետման տոնի «Ուրախ լեր բերկրեալդ« Տէ՛ր ընդ քեզե հրեշտակաձայն ավետիսով ողջունում ենք բոլոր մայրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ սրտագին շնորհավորելով Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ: Բազմադարյա մեր պատմության մեջ հոգևոր, բարոյական և ազգային արժեքներ հաստատելու բացառիկ առաքելություն են իրականացրել հայ կանայք և մայրական գթառատ սրտի ջերմությամբ լցրել հայ կյանքը` Սուրբ Մարիամ Աստվածածնին ունենալով որպես ներշնչող օրինակ: Մայրական կոչումն ու առաքելությունն անպարագրելի է ընտանեկան հարկից ներս, քանզի, ինչպես ճշմարտորեն ասված է՝ «մայրերի ափի մէջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրըե: Սիրելիներ, տոնական այս օրը Հայրապետիս աղոթքն ու բարի մաղթանքն է, որ Սուրբ Մարիամ Աստվածածնի ու մերազնյա բոլոր սրբուհիների բարեխոսությամբ Աստվածային օրհնությունը միշտ օգնական լինի ու զորացնի Ձեզ, պարգևի երջանկություն, քաջառողջ կենաց հուսառատ ու բերկրալի բազում օրեր: «Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ ամենեսեան. ամէնե: