Ծաղկազարդին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնեց մանուկներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 13-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսավորապես նշվեց Ծաղկազարդը՝ հիշատակը Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու: Այս առթիվ Մայրավանքում Ս. Պատարագ մատուցվեց, պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, նախքան սրբազան արարողությունը, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, զանգակատան դիմաց կատարվել է Անդաստան, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերն ու արմավենու և ուռենու ճյուղերը: Հավարտ Ս. Պատարագի Վեհափառ Հայրապետն օրհնել է ներկա բոլոր մանուկներին՝ իր հայրական պատգամը փոխանցելով նրանց: «Այս երեխաները պիտի կրթվեն Աստծո պատգամներով ու պատվիրաններով, որպեսզի ճանաչեն բարին մեր կյանքում և կարողանան իրենց ընթացքը պահել բարու ճանապարհների վրա: Աղոթքով հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջից, որ իր ամենախնամ հայացքի ներքո աճ և հասակ պարգևի սիրասուն մեր զավակներին, որպեսզի նրանք լինեն հավատավոր, նախանձախնդիր անձեր մեր հայրերի սուրբ հավատքի, ինչպես նաև արժանավոր քաղաքացիներ մեր ազատ ու անկախ հայրենի երկրիե, -պատգամել է Նորին Սրբությունը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները