Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց «üրանսիա-Հայաստան բողոքականների համերաշխությունե կազմակերպության պատվիրակությանը
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է «üրանսիա-Հայաստան բողոքականների համերաշխությունե կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած üրանսիայի ավետարանական, կաթոլիկ, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչների էկումենիկ պատվիրակությանը։ Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի լրատվության, Վեհափառ հայրապետն իր գնահատանքն է հայտնել կազմակերպությանը վերջին տասնամյակում Հայաստանում իրականացրած բարեգործական աշխատանքների համար՝ նկատելով, որ կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է քույր եկեղեցիների միջեւ հարաբերությունների զարգացմանը։ Օգտվելով առիթից, որ պատվիրակության այցը Հայաստան համընկնում է այն օրերին, երբ հայ ժողովուրդը նշում է Հիսուս Քրիստոսի Սբ. Հարության տոնը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Նորին Սրբությունն իր զատկական բարեմաղթանքն է ուղղել հյուրերին, ապա՝ իր գնահատանքը հայտնել ýրանսիացի ժողովրդին ու պետությանը, որ օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ժամանակին նաեւ ապաստան տվել ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների։ «Լիահույս ենք, որ աշխարհի այլ պետություններ եւս, հետեւելով üրանսիայի օրինակին, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որպեսզի մարդկությունը զերծ մնա նման ողբերգություններիցե,- ասել է Հայոց Հայրապետը։