Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի

1 րոպեի ընթերցում

պաշտպանության նախարարին ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար Լինաս Լինկեւիչուսի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանի ուղեկցությամբ։ ԻՆչպես տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով հայ-լիտվական զարգացող հարաբերությունների առնչությամբ, վստահություն է հայտնել, որ պետական մակարդակով փոխայցելությունները կամրապնդեն ու առավել արդյունավետ կդարձնեն նաեւ երկու ժողովուրդների բարեկամությունը։ Հանդիպման ընթացքում խոսվել է զինված ուժերում հոգեւոր ծառայության կարեւորության մասին եւ այս ասպարեզում փոխհամագործակցության հնարավորության շուրջ։ Վեհափառ հայրապետն ուրախությամբ փաստել է, որ այսօր Հայոց բանակում հոգեւոր ծառայություն են իրականացնում շուրջ 30 հոգեւորականներ՝ նպաստելով քրիստոնեական-բարոյական սկզբունքների ամրապնդմանը զինծառայողների շրջանում։ Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ աբեղա Խաչատրյանը եւ ՀՀ զինված ուժերում Հոգեւոր ծառայության առաջնորդ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում