Հասարակական

Արամ Ա-ին է այցելել Հըզբոլլայի փոխնախագահ, շեյխ Նայիմ Քասեմը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսին է այցելել Հըզբոլլայի փոխնախագահ, շէյխ Նայիմ Քասեմի գլխավորած պատվիրակությունը։ Կաթողիկոսության մամլո դիվանի տեղեկացմամբ, հոգևոր առաջնորդը եկել էր Վեհափառ հայրապետի հետ խորհրդակցելու միջազգային ու տարածաշրջանային քաղաքական դեպքերի զարգացումների շուրջ։ Իր ամբողջական զորակցությունը հայտնելով պաղեստինցի ժողովրդի տառապալից կյանքը բարվոքելու եւ արյունահեղ առօրյան դիմափոխելու հարցին, Արամ Ա կաթողիկոսը ընդհանրապես շեշտել է արաբական դատին եւ հողային ամբողջականության նկատմամբ իր դրական վերաբերմունքը։ Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են նաև մոտ ապագայում քրիստոնյա-իսլամ երկխոսության նոր ծրագրերի իրագործման խնդիրները։ Այս առումով Վեհափառը ներկայացրել է իր` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ատենապետի հանգամանքով նախագահած մի շարք նմանօրինակ համագումարների դրական մթնոլորտը եւ միջկրոնական երկխօսության շինիչ դերակատարությունը։ Խոսակցության նյութ է դարձել նաև Լիբանանի ներքին կացությունը, ընդգծվել է ներքին միասնականության ամրապնդման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում