Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի կոչում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացած տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ակադեմիայի նախագահ üադեյ Սարգսյանն ընդհանուր ժողովի միաձայն որոշման համաձայն Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին հանձնեց ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմը: «Մեր ժողովուրդը իրավացիորեն հպարտ է իր բազում զավակներով, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն գիտության տարբեր բնագավառներում եւ իրենց բեղմնավոր գործունեությամբ գիտական աշխարհում հանրահայտ են դարձրել գիտության մեր կաճառը` ազգային ակադեմիանե,-ասաց կաթողիկոսը: Նա իր ուրախությունը հայտնեց գիտության առաջընթացի դեպի հայրենի տնտեսության եւ արտադրության զարգացման, դեպի արվեստի, պատմական, իրավագիտական, գրականագիտական եւ այլ ոլորտների ուղղորդմամբ: Վեհափառի խոսքերով, հավատի եւ գիտության նպատակը նույնն է` ճանաչողությունը: «Գիտության եւ հավատի միջեւ հակասություն չէ, որ պետք է փնտրել, այլ փոխլրացում` ներքին ամուր կապ, երբ հավատը լուսավորում է գիտության ուղին եւ գիտությունը վկայում է հավատի իսկությունը: Դրանք միմյանցից անբաժան ծնունդ են տվել հարուստ ժառանգության, որը բոլոր ժամանակներում ճանաչվելու է իբրեւ հայ մտքի ու մշակույթի բարձր նվաճումե,-ասաց նա: Ամենայն Հայոց կաթողիկոսն ավելացրեց, որ հայրենի գիտության մի շարք ճյուղեր սկիզբ են առել ու ծաղկել վանքերի կամարների ներքո եւ իմացության սերը միշտ արթուն է մնացել հայության հոգում եւ դարձել այն զենքը, որով ամենադժնդակ ժամանակներում հայ ժողովուրդը պահպանել է ինքնությունը: Վեհափառն իր ելույթը եզրափակեց տերունական աղոթքով:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները