Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի ՆԳՆ փոխնախարարին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար, գեներալ-մայոր Վիտալի Մազյակովին՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, զրույցի ընթացքում խոսվել է հայ-ռուսական ջերմ բարեկամության մասին։ Վեհափառ հայրապետը ուրախություն է հայտնել, որ դարավոր այդ բարեկամությունը շարունակում է զարգանալ ու ամրապնդվել պետական մակարդակներով՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության։ Որպես ասվածի վկայություն ՌԴ փոխնախարարը փաստել է երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ առկա սերտ համագործակցությունը։