Ավագ Հինգշաբթի Գարեգին Բ Կաթողիկոսը կատարեց Ոտնլվայի կարգը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 17-ին՝ Ավագ Հինգշաբթի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում սկսվեցին Ավագ Շաբաթվա գլխավոր արարողությունները, որոնք խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը, Փրկչի կողմից իր աշակերտների ոտքերի լվացումը եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, առավոտյան Մայր Տաճարում, ի հիշատակ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվել է Սբ. Պատարագ։ Սրբազան արարողության ընթացքում հաղորդություն են ստացել բազմաթիվ հավատացյալներ։ Պատարագիչն էր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը։ Հետմիջօրեին ձեռամբ Ն.Ս.0.Տ©Տ© Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կատարվել է Ոտնլվայի արարողությունը։ Սուրբգրային ընթերցումներից հետո Վեհափառ Հայրապետը խաչով ու Ավետարանով օրհնել է ջուրը եւ յուղը։ Ապա, Հիսուս Քրիստոսի օրինակով, ծնկաչոք լվացել եւ յուղով օծել է 12 հոգու ոտքերը։ Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվել է օրհնված յուղ։ Ավանդության համաձայն, հավատացյալներն այն գործածում են հիվանդությունների ժամանակ կամ խառնում են տանն ունեցած յուղին։ Ավագ Հինգշաբթի, Խավարման գիշերը, ժամը 20։00-ից մինչեւ ուշ գիշեր կատարվում է նաեւ Հիսուս Քրիստոսի չարչարանաց եւ խաչելության կարգը։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները