Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Վասպուրական հայրենակցական միության անդամներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ապրիլի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խրիմյան Հայրիկի գերեզմանի մոտ, հանդիսապետությամբ Փառեն եպս. Ավետիքյանի, այսօր կատարվեց հոգեհանգիստ՝ երջանկահիշատակ Հայրապետի ծննդյան առիթով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Վասպուրական հայրենակցական միության անդամներ եւ հավատացյալներ: Այնուհետեւ Վասպուրական հայրենակցական միության անդամներին ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը ողջունել է նրանց այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ անդրադառնալով Խրիմյան Հայրիկի ազգանվեր եւ եկեղեցաշեն գործունեությանը: «Մենք անկեղծ ուրախություն եւ մխիթարություն ենք ապրում՝ տեսնելով մեր ժողովրդի զավակաց հավատավոր ու նախանձախնդիր ոգին՝ հանդեպ Հայ Առաքելական եկեղեցին ու նրա սպասավորներըե, -իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում