Հասարակական

Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանի վարչապետի քույրը` պատգամավոր Բահիա Հարիրին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երեկ վեհարանում ընդունել է Լիբանանի վարչապետ Ռաýիկ Հարիրիի քրոջը` պատգամավոր Բահիա Հարիրիին։ Ինչպես տեղեկացնում են կաթողիկոսության մամլո դիվանից, հանդիպման ընթացքում զրույցն ընթացել է տարածաշրջանային ու միջազգային իրադրության, հատկապես իրաքյան պատերազմի և այդ երկրում հետպատերազմյան կացության հարցերի շուրջ: Քննարկվել է նաև Միջին Արևելքի ընդհանուր իրավիճակի, առանձնապես Լիբանանի վրա իրաքյան իրադարձությունների ազդեցության հավանակության հարցը։ Վեհափառ հայրապետը կարևորել է դիմափոխված քաղաքական կացության ներկա պայմաններում քրիստոնյա-իսլամ երկխոսության զարգացումը` ի նպաստ ազգերի և կրոնների միջեւ փոխադարձ հանդուժողության ու խաղաղության հաստատման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում