Հասարակական

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

2 րոպեի ընթերցում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Սագմանադրության օրվա առթիվ: Նրանում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Օրվա առիթով։ Սահմանադրության ընդունման պատմական իրողությունը խորհուրդ է այլևս, որը խտացնում է մեր ժողովրդի ազատության ու հայրենյաց սերը, ազգային պետականությունը վերագտնելու դարավոր երազը և այն մարմնավորված տեսնելու երջանկությունը` իբրև Աստվածային օրհնություն։ Սահմանադրությունը օրինահարգության մեր ձգտումն է, որպեսզի մեր հինավուրց հողում արդարության և իրավունքի պաշտպանությամբ ծաղկի խաղաղ կյանքը, և մեր զավակները միշտ վստահությամբ ու լավատեսությամբ նայեն գալիքին։ Արդ, սիրելի հայորդիք, զորանանք այս տոնական օրվա սրբազան խորհրդով և ողջունենք մեր հանապազօրը, քանզի շնորհընկալ ենք հայոց ազատ երկնքին նայելու։ Հավատավոր հոգով ջանանք ու գործենք ի սեր ազատ ու անկախ Հայաստանի անշրջելի առաջգնացության ու բարօրության։ Թող Բարձրյալն Աստված օրհնի հայրենակերտումի մեր ճանապարհը, մեր պարտքի մեջ զորացնի մեզ բոլորիս և ի բարին առաջնորդի մեր ընթացքը։ Սէր և խաղաղութիւն Աստուծոյ եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեանն. ամէն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում