Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել Է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեին։ Շնորհավորելով դեսպանին նոր նշանակման համար՝ Վեհափառ Հայրապետը բեղուն աշխատանք մաղթեց նրան՝ ուրախությամբ նշելով հայ-իտալական զարգացող հարաբերությունները։ Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձել Է նաեւ երկու եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում