Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել Է ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի տեղակալ Կամել Մորջանեին եւ Հայաստանում հանձնակատարի ներկայացուցիչ Լլոյդ Դեյքին։ Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, ողջունելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել այն բոլոր ծառայությունների համար, որ իրականացնում են Հայաստանում՝ հոգածություն դրսեւորելով հայ փախստականների նկատմամբ։ «Անշուշտ խնդիրները դեռ շատ են։ Գիտենք նաեւ, որ եկեղեցին այս ասպարեզում կարեւոր առաքելություն ունիե,- ասել է Նորին Սրբությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել փախստականների օգնության գործին։ Իր հերթին պրն. Մորջանեն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ծրագրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում