Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Կանադա-Հայաստան

1 րոպեի ընթերցում

բարեկամության պատգամավորական խմբի անդամներին ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին՝ Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանի ուղեկցությամբ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը ողջունել է երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծված բարեկամական կապերը, վստահությամբ, որ նմանատիպ փոխհարաբերությունները նպաստում են ժողովրդական արժեքների հաստատմանը Հայաստանի երիտասարդ հանրապետությունում։ Վեհափառ հայրապետը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ այս ջերմ կապերը կծառայեն մարդկության կյանքի առաջընթացին ու խաղաղության ամրապնդմանը։ Անդրադարձ է եղել նաեւ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարեւորությանը այլ երկրների պառլամենտների կողմից՝ ինչը կկանխի նման ողբերգությունների կրկնությունը որեւէ այլ ազգի նկատմամբ։ Զրույցի ընթացքում հյուրերը Վեհափառ հայրապետին են ներկայացրել խմբի աշխատանքները, հետաքրքրվել Հայ Եկեղեցու գործունեությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում