Հասարակական

Ստեփանակերտ է ժամանել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ստեփանակերտ է ժամանել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ լուծելու այստեղ կառուցվելիք եկեղեցու տեղի և սահմանների վերաբերյալ խնդիրներ: Քաղաքի միակ եկեղեցին դեռ անցյալ դարի 30-ական թվականներին է վերածվել թատրոնի, և ստեփանակերտցիներն այսօր հավատքի առանձին օջախ չունեն: Գործում է միայն մի աղոթատեղ. հավատացյալներն ուղղակի գրավել են թատրոնի երկրորդ հարկի դահլիճը, վերափոխել այն՝ իրենց հոգևոր կարիքները բավարարելու համար: ԼՂՀ ղեկավարության ուղեկցությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շրջել Է քաղաքում, ծանոթացել ապագա եկեղեցու համար առաջարկվող տեղերին, լսել հիմնավորումները: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել Է վեհափառ հայրապետը, եկեղեցու կառուցման համար առաջարկվել Է երկու տեղ, որոնցից նախընտրելի է համարվել առաջինը, որը քաղաքի նկատմամբ տիրապետող է իր դիրքով ու ավելի հարիր կլինի քաղաքաշինությանը: Ըստ Նորին Սրբության, քննարկման փուլը գրեթե ավարտված է, տակավին հեղինակի կողմից որոշ փոփոխություններ են կատարվելու նախագծում, ապա կկազմվեն շինարարական նախագծերը, և, հավանաբար, այս տարի կկատարվի հիմնարկեքը, իսկ եկեղեցին պատրաստ կլինի առաջիկա 2-3 տարում: Մայր Աթոռ ս.Էջմիածինն իր մասնակցությունն է բերելու եկեղեցու կառուցմանը և նյութական, և շինարարական աշխատանքների վերահսկողության առումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում