Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցություն Է հայտնել Արմեն Խոստիկյանի ընտանիքին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Արմեն Խոստիկյանի սգակիր ընտանիքին: Ցավակցական ուղերձում ասված է. « Ցավով և խորին ափսոսանքով տեղեկացանք հայ թատերական արվեստի կրած ծանր կորուստի՝ անվանի դերասան Արմեն Խոստիկյանի մահվան մասին։ Կյանքից հեռացավ մեր ժողովրդից սիրված ու գնահատված տաղանդաշատ դերասանը, ով թատերական բեմերում և կինոýիլմերում մարմնավորած իր դերերով սերունդների մեջ դաստիարակել է առ հայրենին սեր ու նվիրում և դժվարությունները ծիծաղով հաղթահարելու լավատեսություն: Արմեն Խոստիկյանը ծանրաբեռն իր վաստակով հավերժ պիտի ապրի հայ սերունդների հիշողության մեջ: Ծանր կորստյան այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Մեր վշտակցությունն ենք բերում հանգուցյալի ընտանյաց անդամներին և բոլոր հարազատներին։ Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք առ Բարեգութ և Ողորմածն Աստված, որ երկնային երանական Իր հանգրվաններում խաղաղության ու լույսերի մեջ ընդունի հանգուցյալի հոգին և Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին և բոլոր մերձավորներինե

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում