Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավունքի

1 րոպեի ընթերցում

հարցերին նվիրված գիտաժողովի մասնակիցներին ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը երեկ ընդունել է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատական կառույցների մի խումբ իրավաբանների՝ միջազգային իրավունքի հարցերին նվիրված երեւանյան գիտաժողովի մասնակիցներին։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ հայրապետն իր մաղթանքն ու օրհնությունն է տվել հյուրերին՝ նշելով, որ նմանատիպ ժողովներն աշխատանքային փորձառության փոխանակման կարեւոր միջոց լինելու հետ մեկտեղ նպաստում են երկրների միջեւ եղբայրության ու փոխհասկացողության մթնոլորտի ձեւավորմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում