Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ընդունել են Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը
2 րոպեի ընթերցում
ԲԵՅՐՈՒԹ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այցով Բեյրութում գտնվող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին այսօր ընդունել են Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Լիբանանի նախագահի հետ կայացած հանդիպման ընթացքում Արա Աբրահամյանը Էմիլ Լահուդին ծանոթացրել է համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու ծրագրերին: Նախագահը ըմբռնումով է վերաբերվել այդպիսի կազմակերպություն ստեղծելու գաղափայրին, ընդսմին նշելով, որ ինքը շատ մոտ է ընդունում հայերի հիմնախնդիրները, քանի որ իր մայրն ու կինը հայուհիներ են: Համաձայնություն է ձեռք բերվել տնտեսության բնագավառում Լիբանանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացման մասին: Լիբանանի նախագահը հայտարարել է, որ իր կողմից ինքը «պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի այդ համագործակցությունն ակտիվորեն զարգանա ի բարօրություն մեր երկու երկրների ժողովուրդներիե: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկսը, ինչպես հայտնել է Արա Աբրահամյանը, պաշտպանել է համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու եւ այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում նրա հիմնադիր համագումարն անցկացնելու գաղափարը: «Աշխարհով մեկ սփռված հայերի համար շատ կարեւոր է այնպիսի կազմակերպություն ունենալը, որը կզբաղվեր նրանց հիմնախնդիրներով եւ միավորիչ կենտրոն կծառայերե,-ասել է կաթողիկոսը: Նա գոհունակություն է հայտնել, որ Ռուսաստանի հայերի միությունը գործնական լուրջ քայլեր է ձեռնարկում համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու ծրագիրն իրականացնելու համար: