Հասարակական

Արամ Ա-ն կարեւորել է լիբանանահայության իրավունքները

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լիբանանի քաղաքական ու տնտեսական վայրիվերումների, իրաքյան պատերազմի նախօրյակին տեղի ունեցող համաշխարհային նախապատրաստությունների, պաղեստին-իսրայելյան հակամարտության ու ընդհանրապես Միջին Արեւելքին հուզող հարցերի շուրջն է ընթացել Մեծի Տանն կիլիկիո կաթողիկոսի եւ Լիբանանում üրանսիայի դեսպան üիլիպ Լը Քուրթիեի զրույցը, որը տեղի է ունեցել երեկ մայրավանքում: Հանդիպման ընթացքում դեսպանն առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել կաթողիկոսության հովանավորությունը վայելող գաղութների կյանքի, տարբեր բնագավառներում նրա ծավալած գործունեության նկատմամբ: Արամ Ա-ն ներկայացրել է այս շրջանակներում Անթիլիասի հետեւողական աշխատանքները, շեշտելով, որ «քրիստոնէական եկեղեցին, ելնելով իր բարոյական սկզբունքներից, պետք է գտնվի առաջնորդողի դերակատարության մեջ, դառնա տարբեր ժողովուրդների ու այլազան կրոնների մերձեցման ռահվիրաե: Հանդիպման վերջում Վեհափառ հայրապետը կարեւորել է Լիբանանի հայության իրավունքները, նշելով, որ դրանց վերստին ձեռքբերման համար պետք է ջանք չխնայել բոլոր մակարդակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում