Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Ասորի ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգեւը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 14-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին փոխանցեց Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պետ Նորին Սրբություն Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքի կողմից պրն. Խաչատրյանին շնորհված Ասորի ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգեւը՝ «Սբ. Իգնատիոս Թեոýորոսե շքանշանը: Ինչպես հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, սա Զաքքա պատրիարքի գնահատականն է ՀՀ ԱԺ նախագահին՝ Հայ եկեղեցու հանդեպ տածած սիրո եւ նախանձախնդիր վերաբերմունքի համար: «Մեզ համար մեծ ուրախություն է կատարել ցանկությունը մեր հավատակից եկեղեցու գահակալի, որն անցած տարի հյուրընկալվեց Մայր Աթոռում եւ այցի ընթացքում հանդիպում ունեցավ նաեւ ձեզ հետե-, շնորհավորելով պրն. Խաչատրյանին եւ մաղթելով նրան հաջողություններ իր գործունեության մեջ, ասաց Վեհափառ հայրապետը: Շնորհակալության եւ երախտիքի խոսքերով ընդունելով պատրիարքի բարձրագույն պարգեւը՝ Արմեն Խաչատրյանը կարեւոր նկատեց հասարակության կյանքում քրիստոնեական բարոյական արժեքների հաստատումը: Աժ նախագահը հավաստիացրեց, որ այսուհետ եւս կշարունակի իր գործունեությունը ի փառս հայ ժողովրդի եւ եկեղեցու: Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին Տ. Ներսես արք. Պոզապալյանը եւ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում