Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը մեկնեց Փարիզ եւ Ժնեւ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկսը մեկնեց üրանսիա: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, Վեհափառ Հայրապետը կմասնակցի Փարիզում կազմակերպված «Պրո Արմինիաե միջազգային համագումարին եւ բացման իր խոսքը կասի: Փարիզից Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Ժնեւ, որտեղ երկուշաբթի օրը հանդիպումներ կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում եւ հաջորդ օրը կվերադառնա Անթիլիաս: Վեհափառ Հայրապետին ընկերակցում է Անթիլիասի Մայրավանքի տեղեկատվական բաժնի վարիչ Գրիգոր վրդ. Չիýթճյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում