Արամ Ա-ին է այցելել Լիբանանում Հունգարիայի դեսպանը
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի հայ համայնքի հետ կապված մի շարք հարցեր են քննարկվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Լիբանանում Հուգարիայի դեսպան Փալ üաբիանի միջեւ այսօր կայացած հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մայրավանքում: Այդ մասին տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը: Նշվում է, որ շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են նաեւ ներլիբանանյան եւ տարածաշրջանային իրավիճակի հետ կապված հարցեր, նշվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերակատարությունը միջեկեղեցական, միջկրոնական շրջագծում: